00:00:00

Ամռանը շինարարության տեմպերը Եվրոպայում նվազել են

01:30, 22 հոկտեմբեր 2018 Աշխարհ

2018 թվականի օգոստոսին, հուլիսի համեմատությամբ, Եվրամիության երկրների շինարարական ոլորտի արտադրությունը նվազել է 0,5%-ով, ընդ որում, հուլիսին այդ ցուցանիշը կայուն էր մնացել նախորդ ամսվա համեմատությամբ։ Ինչպես հաղորդում է Եվրոստատը՝ ամենից շատ նվազում դիտվել է Շվեդիայում (-2,4%), Գերմանիայում (-1,8%) և Բելգիայում (-0,9%). Ամենից շատ աճը՝ Սլովենիայում (+ 2,8%), Սլովակիայում (+ 2,5%) և Հունգարիայում (+ 1,9%)։ Չնայած 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ 12 ամիսների ընթացքում ԵՄ–ում շինարարության ծավալներն աճել են 2,3%-ով. բնակարանների կառուցում՝ 1,6%-ով, քաղաքացիական շինարարություն՝ 4%–ով։ Ամենից մեծ աճը գրանցվել է Սլովենիայում (+33,5%), Հունգարիայում (+24,3%) և Լեհաստանում (+19,2%): Աշխատանքների մակարդակի նվազում է դիտվել Ռումինիայում (-10,3%), Շվեդիայում (-1,6%), Բուլղարիայում և Իսպանիայում ( -1,2%)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր