00:00:00

«Երեւանը մեր մեջ է». Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Երեւանի 2800-ամյա հոբելյանի առթիվ

19:57, 21 հոկտեմբեր 2018

Շնորհավոր 2800 –ամյա հոբելյանդ, սիրելի՛ Երեւան: Այս մասին Երեւանի 2800-ամյակի առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա նշել է. «Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի՛ երեւանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ` Հայաստանում, Արցախում եւ արտերկրում: Երեւանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր ապրելու վայրից: Երեւանը մեր մեջ է, որը մեզ հուզում է ու ջերմացնում: Երեւանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու վաղվա վստահությամբ: Երեւանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն: Սրտացավ լինենք մեր անցյալի ժառանգության եւ հոգատար` մեր ապագայի հանդեպ: Հավատարիմ մնանք Երեւանին։ Ծնունդդ շնորհավոր, Երեւան, իմ սեր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր