Вести Крым հեռուստաալիքը հրապարակել է Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած զինված հարձակման կադրերը, որոնք արձանագրել են տեսահսկման նկարահանող սարքերը:
Հոկտեմբերի 17-ի առավոտյան հանցագործը՝ Վլադիսլավ Ռոսլյակովը, հանգիստ մուտք է գործում քոլեջ, գործի դնում պայթուցիկ սարքը, ապա սկսում սառնասրտորեն գնդակահարել ուսանողներին եւ աշխատակիցներին: Այս ցնցող կադրերը մինչ օրս չէին ցուցադրվել: Ինքնասպանության պահը տեսանյութում ներկայացված չէ:
Հիշեցնենք, որ Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն եւ հրաձգություն էր իրականացրել նույն հաստատության 4-րդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը՝ սպանելով 21 մարդու, վիրավորելով շուրջ 70-ին: 18-ամյա երիտասարդն այնուհետ ինքնասպան էր եղել: