00:00:00

Վրաստանի նախագահի թեկնածուն կալանավորվել է կանեփի փառատոնի ժամանակ

03:25, 21 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել է Թբիլիսիի «կանեփի օրինականացման փառատոնի» ժամանակ 11 մարդու ձերբակալության մասին՝ հաղորդում է gazeta.ru-ն։ Կալանավորների թվում է նաև նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեն: Ներքին գործերի նախարարությունը նշել է, որ Ջափարիձեն կամավոր հետևել է ոստիկանությանը և այժմ ներգրավված է քննչական գործողություններում: Ջափարիձեն «Գիրչի» կուսակցության առաջնորդն է, որը նախաձեռնել է երկրում մարիխուանայի օրինականացումը, ինչը հետագայում հաստատվել է սահմանադրական դատարանի կողմից: «Գիրչի» կուսակցության կազմակերպած փառատոնի նպատակը Վրաստանի իշխանությունների՝ երկրում մարիխուանա օգտագործելու իրավունքի սահմանափակման մասին որոշման դեմ բողոքն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր