00:00:00

Աֆղանստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

16:05, 20 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Աֆղանստանում ընտրողներն այցելում են ընտրական տեղամասեր՝ իրենց թեկնածուներին ձայն տալով «Թալիբանի» կողմից սպառնալիքների եւ անվտանգության խստագույն պայմաններում, փոխանցում է BBC-ն: Աֆղանստանի խորհրդարանի 250 պատգամավորական մանդատի համար պայքարում են ավելի քան 2500 թեկնածուներ: Ընդ որում՝ անվտանգության նկատառումներով փակվել է ընտրական տեղամասերի ավելի քան 30 տոկոսը, քանի որ մինչեւ ընտրությունների մեկնարկը սպանվել է 10 թեկնածու: Պարբերականը հայտնում է, որ Քանդահարի նահանգում ընտրությունները տեղափոխվել են տեղական ոստիկանության ղեկավարի սպանության պատճառով. նրան սպանել էր կեղծ թիկնապահը: Բարձր մակարդակով անվտանգության խորհրդակցությունից հետո իրագործված հանցագործության պատասխանատվությունը ստանձնել էր «Թալիբանը»: Հիշեցնենք, որ Աֆղանստանում նախընտրական մրցարշավի ընթացքում տեղի են ունեցել խորհրդարանի պատգամավորի թեկնածուների եւ երկրի պաշտոնական ներկայացուցիչների սպանություններ եւ ահաբեկություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր