00:00:00

Սաուդյան Արաբիան ընդունել է իր հյուպատոսարանում լրագրողի մահը

14:13, 20 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Սաուդյան Արաբիան հաստատել է Թուրքիայում երկրի հյուպատոսարանում վեճի պատճառով լրագրող Ջամալ Հաշքաջիի մահը, հայտնում է Reuters-ը: Երկրի գլխավոր դատախազի հայտարարությունը վկայակոչելով՝ պարբերականը նշում է, որ սաուդյան իշխանությունները որոշել են պաշտոնանկ անել հետախուզության աշխատակից, գեներալ Ահմեդ Ասիրիին եւ նրան զրկել թագավարական պալատի խորհրդականի կարգավիճակից: Գլխավոր դատախազի խոսքով՝ հեռացվել է նաեւ գահաժառանգ արքայազնի խորհրդական Սաուդ ալ Քահթանին: Սաուդյան իշխանությունների տեղեկություններով՝ Հաշքաջին սպանվել է հյուպատոսարանում հանդիպած մարդկանց հետ վեճի պատճառով: Սակայն չի հստակեցվում, թե ովքեր են եղել այդ մարդիկ: Այս գործով ձերբակալված են Սաուդյան Արաբիայի 18 հպատակներ: Գլխավոր դատախազը հայտնել է, որ լրագրողի մահվան գործի քննությունը շարունակվում է: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 19-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ սաուդցի լրագրողը, հավանաբար, մահացած է: Հաշքաջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան այցելելուց հետո: Նա այնտեղ էր գնացել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը ստանալու: Նրան ուղեկցած կնոջ վկայությամբ՝ Հաշքաջին շենքից այդպես էլ դուրս չէր եկել: Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները, սակայն, պնդում են, որ տղամարդը շենքից հեռացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր