00:00:00

Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում հուզվել է Արա Գյուլերի մահվան լուրից (Տեսանյութ)

14:22, 19 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Թուրքական «TRT Haber» հեռուստաալիքի հաղորդավար Ֆուաթ Քոզլուքլուն ուղիղ եթերում իր ավագ ընկեր, հանրահայտ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան լուրը էկրանի վազող տողով տեսնելուց հետո չի կարողացել զսպել հուզմունքը: Քոզլուքլուն երկար ժամանակ գլուխը կախել է՝ ջանալով զսպել արցունքները և դժվարացել է նախադասություն կազմել ու ավարտին հասցնել իր խոսքը: Մի կերպ փորձելով շարունակել եթերը՝ Ֆուաթ Քոզլուքլուն հայացքն ուղղել է իր զրուցակից Ալի Ֆաիք Դեմիրին և ասել «Մահացել է… Չեմ կարող հավատալ: Չէի ուզի այս լուրը տալ»: Քոզլուքլուն ավելի վաղ՝ օգոստոսի 16-ին, մեծ վարպետի ծնդդյան 90-ամյակի օրը, նրան անակնկալ էր մատուցել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի երեկոյան Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացած աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աճյունը դիահերձարանից տեղափոխվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող  Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի:  Աղբյուր՝ ermenihaber.am https://www.youtube.com/watch?v=PFunpdKZEms

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր