00:00:00

Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

01:36, 19 հոկտեմբեր 2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել հանրահայտ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, ցավակցական ուղերձում մասնավորապես ասված է. «Խոր կսկիծով իմացա, որ կյանքից հեռացել է մեր ժամանակաշրջանի ամենախոշոր տարեգիրներից մեկը՝ Արա Գյուլերը: Նրա լուսանկարները սովորական պատկերներ չեն, որ մեխանիկական սարքը որսում է իր անտարբեր ու սառը աչքով, այլ արվեստագետի տաք ու թափանցող հայացքի սևեռում աշխարհի, իրերի ու մարդկանց վրա, որ անտեսանելին դարձնում է տեսանելի և անցողիկը՝ հավերժական: Խորապես սգում եմ այդ մեծ մարդու կորուստը և իմ խորին ցավակցությունը հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բազմահազար երկրպագուներին Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի բոլոր անկյուններում:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31