00:00:00

Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապացությամբ

19:14, 18 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Պաշտոնական այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցությունն է հայտնել աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Էրդողանը Մոլդովայից հեռախոսակապ է հաստատել Գյուլերի ընտանիքի և հարազատների հետ ու հայտնել իր ցավակցությունը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝  Էրդողանը Գյուլերի մասին ասել է․
«Թուրքիայի զավակ, վարպետ Արա Գյուլերն իր թողած ժառանգությամբ մշտապես վառ կմնա բոլորիս հիշողության մեջ»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին 90 տարեկան հասակում Ստամբուլում մահացել էր «դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսին արժանացած պոլսահայ Արա Գյուլերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր