00:00:00

Մահափորձ է կատարվել Հայիթիի նախագահի դեմ

14:18, 18 հոկտեմբեր 2018 Տեսանյութեր

Անհայտ անձինք մահափորձ են կատարել Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի դեմ, պետության ղեկավարը չի տուժել: Այդ մասին հայտնել Է Haiti Libre պորտալը: Մահափորձը կատարվել Է Պոն Ռուժ քաղաքում միջոցառման ընթացքում, որը նվիրված Էր Ժան Ժակ Դեսալինի՝ Հայիթիի անկախ պետության հիմնադրի եւ նրա առաջին կառավարչի զոհվելու 212-րդ տարելիցին: Նշվում Է, որ ազգային հերոսի հուշահամալիրին ծաղիկներ դնելու պահին հարձակվողները կրակ են բացել նախագահի վրա: Թիկնապահները կարողացել են նախագահին տեղափոխել անվտանգ վայր, նա չի տուժել: Վիրավորվել են նախագահի անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ, նրանցից մեկը՝ գլխից: Միջադեպի այլ հանգամանքների կամ կասկածյալների ձերբակալման վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր