00:00:00

Մարոկոյում առնվազն 10 մարդ Է զոհվել ռելսերից մարդատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով. Sky News Arabia

20:52, 16 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Մարոկոյում առնվազն 10 մարդ Է զոհվել, եւս շուրջ 90-ը տուժել ռելսերից մարդատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով: Այս մասին իր Twitter-ում հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը: Իր հերթին Reuters գործակալությունը, վկայակոչելով երկաթուղու մի աշխատակցի, տեղեկացնում Է, որ միջադեպի հետեւանքով զոհվել Է չորս հոգի, տուժել են տասնյակ մարդիկ: Մարդատար գնացքը ռելսերից դուրս Է ընկել հոկտեմբերի 16-ի առավոտյան Մարոկոյի մայրաքաղաք Ռաբաթի մերձակայքում: Վթարը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 10:50-ին (Երեւանի ժամանակով 13:50-ին) Բուքնադել բնակավայրի մերձակայքում, որը գտնվում Է մայրաքաղաքի Սալե արվարձանի եւ Քենիթրա քաղաքի միջեւ: Համացանցում հայտնված լուսանկարներում երեւում են գնացքի այլանդակված վագոնները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր