00:00:00

Կադիրովը Փաշինյանին ու Մակրոնին հրավիրել է Չեչնիայում պարի փառատոնի

04:09, 16 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Ֆրանսիայի եւ Հայաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին եւ Էմանուել Մակրոնին հրավիրել է պարի փառատոնի՝ տեղեկացնում է Ինտերֆաքսը։ Նա իր Telegram-ալիքում գրել է, որ քաղաքական գործիչներին որոշել է Չեչնիա հրավիրել այն բանից հետո, երբ դիտել է տեսանյութը, որտեղ նրանք միասին պարում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված ընդունելության ժամանակ։ «Դա հանգեցրեց այն մտքին, որ «Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հիանալի, բարի եւ կովկասյան բոլոր ժողովուրդների համար օգտակար պարի մարաթոնի սկիզբը դնել։ Կարծում եմ՝ նախաձեռնությանը կաջակցեն հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչները»,- ասել է Կադիրովը։ Նա հավելել է, որ այսօր երեկոյան Գրոզնիում բացվում է Մախմուդ Էսամբաեւի անվան պարի միջազգային փառատոն-մրցույթը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31