Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնին դուրս է եկել բանտից: Դրանից գալուց անմիջապես հետո նա լրագրողներին ասել է, որ բանտում անցկացրած 50 օրերն ապացույցն էին այն բանի, որ ռեժիմը վերջնականապես դեգրադացվել է: « Եթե ինչ-որ մեկին թվում է, որ նման կալանավորումներով մեզ կարող են վախեվնել,ապա ասեմ, որ դա ամենևին էլ այդպես չէ »,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը: Այդ մասին հաղորդում է ԲԻ ԲԻ ՍԻ-ին:
Առաջին անգամ Նավալնին կալանավորվել էր 30 օրով՝ օգոստոսի 25-ին՝ գործադուլի ակցիաներ կազմակերպելու համար: Դրանք անցկացվել էին այս տարվա հունվարին : Այդ կալանավորումը ընդդիմադիր գործիչը պայմանավորել էր կենսաթոշակային փոփոխությունների դեմ ակցիաներով: Հիշեցնենք, որ օրենքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ստորագրել է: Դուրս գալուց հետո արդեն նրա նկատմամբ նոր վարչական վարույթ են հարուցում՝ հասարակական միջոցառման կարգի խախտում և կալանավորում 20 օրով: Մինչ այժմ Նավալնին կալանավորվել է 6 անգամ:
Նա հայտնի է ՌԴ նախագահ Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ունեցվածքի վերաբերյալ հայտարարություններով ու տվյալներ հրապարակելով: Վերջերս էլ նրա ղեկավարած կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը Ռոսգվարդիային բարձր գներով ապրանքների մատակարարումների վերաբերյալ տվյալներ էր հրապարակել, ինչից հետո նրա հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ էին հնչեցվել: Կրեմլում հնչեցված հայտարարությունները ֆիզիկական հաշվեհարդար չէին համարել: