20:21:21

Սոմալիում երկու պայթյունի հետեւանքով 16 մարդ է զոհվել

14:22, 14 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Սոմալիի հարավ-արեւմուտքում գտնվող Բայդաբո քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով 16 մարդ է զոհվել, մոտ 20-ը վիրավորվել է՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Տեղական ոստիկանությունը հայտնել է, որ առաջին պայթյունը որոտացել է քաղաքի գլխավոր փողոցից ոչ հեռու գտնվող ռեստորանում, երկրորդը՝ սրճարանում։ Գործակալության տվյալներով՝ երկու պայթյուններն էլ ահաբեկիչ-մահապարտներ են իրականացրել։ Առաջին պայթյունից յոթ մարդ է մահացել, երկրորդից՝ ինը։ Պայթյունները եղել են մարդաշատ վայրերում, հետեւաբար զոհերի թիվը կարող է աճել։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31