Բժիշկները տղամարդու գլխից 48 միլիմետրանոց մեխ են հանել, որի գոյության մասին նա պատկերացում անգամ չուներ: South China Morning Post-ի փոխանցմամբ՝ Չինաստանի Հուբեյ քաղաքի ցեմենտի գործարանի 43-ամյա աշխատակիցը մեկ շաբաթ գլխացավեր ունենալուց հետո դիմել է բժշկի: Համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները շոկի են ենթարկել բժիշկներին: Պարզվել է՝ տղամարդու գանգում 48 միլիմետրանոց մեխ կա: Ընդ որում, տղամարդու առողջական որեւէ խնդիր չի ունեցել:
Տղամարդն այդպես էլ չի կարողացել բացատրել, թե ինչպես կարող էր մեխը հայտնվել իր գլխում:
«Պատկերացում անգամ չունեմ, իմ աշխատանքը մեխերի հետ կապ չունի, ոչ մի անգամ մեխի հետ գործ չեմ ունեցել»,- ասել է նա:
Շուտով տղամարդուն կվիրահատեն՝ հանելու համար մեխը նրա գլխից:

Աղբյուր՝ Բուժ ինֆո