00:00:00

Ֆրեզնոյի պետական համալսարանում ուսանողները Հայաստանի պատմություն են սովորում

02:25, 14 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Ֆրեզնոյի պետական համալսարանը հայտնի է Միացյալ Նահանգներում իր աստղագիտության եւ գինեգործության ուսումնասիրություններով ու խաղողի այգիներով, որտեղ ուսանողների պատրաստված գինիները վերջին երկու տասնամյակներին շուրջ 300 մրցանակ են ստացել, հայտնում է Ամերիկայի ձայնը: Հայերի համար Ֆրեզնոյի պետական համալսարանը հայտնի է համալսարանի սրտում կանգնեցված Հայոց ցեղասպանության հուշարձանով ու հայագիտության ամբիոնով: Ամբիոնի ղեկավար Բարլո Դեր Մկրտչյանի խոսքով, հայագիտության նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը բարձր է. «Մեր կենտրոնը դասավանդում է զանազան առարկաներ. Հայերեն լեզվի եւ պատմության, արվեստի, գրականության դասեր: Պետք է ասեմ, բավականին շատ է մեր գործը, քանի որ շատ ուսանողներ կան»: Համալսարանի 24,000 ուսանողներից շուրջ 500-ը հայ են, նշում է Դեր Մկրտչյանն՝ ավելացնելով, որ հայագիտություն ուսումնասիրում են ոչ միայն հայազգի ուսանողներ. «Նաեւ ունենք կրթաթոշակներ ուսանողների համար, որպեսզի օգնենք իրենց կրթություն ստանալ»: Ֆրեզնոյի պետական համալսարանը միակն է, որի կենտրոնում կառուցված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան. «Ամեն օրը ուսանողները քայլում են, անցնում եւ սովորում Հայոց ցեղասպանության մասին»: Հուշարձանի սյուներից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի: Առաջինը ՝այժմյան Հայաստանն է, հաջորդը՝ խորհրդանշում է պատմական շրջանները, որտեղ 1915-ին տեղի են ունեցել հայկական ջարդերը: Վերջին սյունը խորհրդանշում է Սփյուռքը: Հավերժության նշանի տակ պատմական եւ ժամանակակից Հայաստանից բերված հող է լցված, այնպես որ, այստեղ կանգնող յուրաքանչյուրը կարող է իրեն Հայաստանի հողի վրա զգալ: Հայաստանից է բերվել նաեւ հուշարձանի առջեւ տնկած նռան ծառը: Հուշարձանի քարերին պատկերված են Հայոց պատմության կարեւորագույն դրվագները՝ Տիգրան Մեծից մինչեւ Մաշտոց: Նարեկացի, Էջմիածին, Աղթամար, Անի, Կիլիկիո թագավորություն՝ պատմության բոլոր էջերն այստեղ են, Ֆրեզնոյի պետական համալսարանի սրտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր