00:00:00

«Շատ ջանասիրաբար աշխատեցինք»․ Թրամփը՝ Թուրքիայում ազատ արձակված ամերիկացի հոգևորականի մասին

01:44, 14 հոկտեմբեր 2018 Աշխարհ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու թուրքական դատարանի այսօր կայացրած որոշմանը։ Նա իր Twitter-ի պաշտոնական էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասել է․ «Շատ ջանասիրաբար աշխատեցինք հոգևորական Բրանսոնի հարցում։ Իմ մտքերն ու աղոթքները հոգևորական Բրանսոնի հետ էին։ Հուսով ենք, որ նա շուտով անվտանգ կվերադառնա տուն»։ Բրանսոնը մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ։ Նրան սպառնում էր մինչև 3 տարվա ազատազրկում։ Բայց հաշվի առնելով բանտում Բրանսոնի անցկացրած ժամանակը` դատարանը համարել է, որ ամերիկացի հոգևորականը կրել է իր պատիժը և ազատ է արձակել նրան։ Բրանսոնը կալանավորվել էր 2016թ. կեսերին։ Նրա կալանավորման փաստը լուրջ հակասություններ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։
Աղբյուր`    Ermenihaber

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր