Փաստաբան, ՀՀ վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է վերկուծություն՝ թե երբ է արձակվում ՀՀ ԱԺ-ը՝ ՀՀ վարչապետի հրաժարականի դեպքում:
»ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»։
ՀՀ Սահմանադրության վերը նշված հոդվածով սահմանված ժամկետները կարգավորվում են՝ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի ստորև նշված հոդվածներով.
Այսպես.
«ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, խմբակցությունն իրավունք ունի՝ առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու կամ քաղաքական կոալիցիա կազմել այլ խմբակցության հետ եւ առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու»:
Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ խմբակցություններն ԻՐԱՎՈՒՆՔ ունեն, այլ ոչ թե ՊԱՐՏԱՎՈՐ են առաջադրելու վերչապետի թեկնածու։ Ընդորում, վարչապետի թեկնածությունը կարող է առաջադրվել յոթնօրյա ժամկետում՝ սկսած ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու օրվանից։