00:00:00

Պակիստանում պահանջում են կախաղան բարձրացնել քրիստոնյա կնոջը

03:03, 13 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Պակիստանի Լախոր քաղաքում Իսլամիստական ծայրահեղական կուսակցության կողմնակիցները երթ են կազմակերպել՝ բողոքելով աստծուն անարգող քրիստոնյա կնոջ պատիժը հետաձգելու դատարանի որոշման դեմ՝ տեղեկացնում է AP-ն։ Ասյա Բիլին 2010 թվականից՝ այն բանից հետո, երբ նրան Մուհամմեդին վիրավորելու մեղադրանք ներկայացրեցին, գտնվում է մահապարտների խցում։ «Տեխրիկ-ի-Լաբայք» կուսակցության ակտիվիստները հավաքվել են նաեւ այլ քաղաքներում՝ սպառնալով համազգային բողոքներով, եթե դատարանը որոշի կնոջը ազատել։ Նրանք վանկարկել են․ «Կախե՛լ անհավատ Ասյային»։ Պակիստանի գերագույն դատարանն ավելի վաղ հետաձգել էր մահապատժի իրականացումը, իսկ կնոջ փաստաբանները ակնկալում են, որ իրենց պաշտպանյալը կարդարացվի։ Դա բարկացրել է իսլամիստներին, որոնք հրապարակային կախաղան են պահանջում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր