00:00:00

Լոնդոնը հրաժարվում է մուտքի արտոնագիր տրամադրել ռուս դիվանագետներին

01:44, 13 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Մեծ Բրիտանիան հրաժարվում է մուտքի արտոնագիր տրամադրել ռուս դիվանագետներին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լոնդոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն: «Մենք չենք կարողանում լրացնել թափուր աշխատատեղերը, քանի որ Մեծ Բրիտանիան հրաժարվում է մուտքի արտոնագիր տրամադրել դիվանագետներին Միացյալ Թագավորություն ժամանելու համար», - ասել է դեսպանը՝ պատասխանելով լրագրողների հարցին մարտին Լոնդոնից արտաքսված դիվանագետներին փոխարինելու մասին: Դեսպանի կարծիքով՝ թափուր աշխատատեղերը լրացնելու համար անհրաժեշտ է վերականգնել նորմալ հարաբերությունները: Վերջինս Լոնդոնին կոչ է արել փոխել քաղաքականությունը և վերականգնել նորմալ հարաբերությունները Մոսկվայի հետ դիվանագիտական ասպարեզում: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին որոշում էր կայացրել գարնանը՝ Սոլսբերիում ՌԴ հետախուզության նախկին գործակալի և նրա դստեր թունավորումից հետո, որի համար բրիտանական իշխանությունները մեղադրում են ռուսական կողմին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր