00:00:00

Ադրբեջանը սպառնում է Վրաստանին

21:48, 12 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. Հոկտեմբերի 28-ին Վրաստանում սպասվող նախագահական ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել նրա հարևաննների մոտ... Վրաստանի նախագահի ընտրությունները հատկապես մեծ իրարանցում են առաջացրել Ադրբեջանում, որտեղ համարում են, որ Վրաստանն ընդամենը Ադրբեջանին կից ինչ-որ միավոր է և բավական հիստերիկ և ջղաձգված մեկնաբանում են նախագահի այն թեկնածուների քարոզարշավները, որոնց ծրագրերը հակասում են թուրք-ադրբեջանական շահերին... Այսպես, Վրաստանի գործող իշխանությունների կողմից հովանավորվող նախագահի թեկնածու, Վրաստանի նախկին ԱԳՆ նախարար Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական քարոզարշավը Սամցխե-Ջավախքում մեծ հիստերիա է առաջացրել Բաքվում...Ալիևյան կայքերը և Ալիևների ձեռքերից սնվող ծախու լրագրողները և վերլուծաբանները, տարրական էթիկան խախտելով, բացահայտ միջամտում են Վրաստանի ներքին գործերին և սպառնում վրացիներին, որ եթե վերջիններս համարձակվեն նախագահ ընտրել մեկին, ով դեմ է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին Վրաստանում, ապա վրացիների համար վատ է լինելու... Ազերիների "հակազուրաբիշվիլիյան" քարոզչությունը սկսվեց այն բանից հետո, երբ, Ջավախքում ունեցած երկու հանդիպումների ժամանակ, Զուրաբիշվիլին խիստ քննադատության ենթարկեց Վրաստանի նախկին նախագահ, թրքասեր Միխեիլ Սաակաշվիլիին, ով, ըստ Զուրաբիշվիլիի, Վրաստանի քաղաքացիություն տրամադրելով հարևան թուրքերին՝ անտեսել է տեղացի հայերի իրավունքները, ինչպես նաև անիմաստ կերպով Վրաստանի քաղաքացիություն է տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին, որոնք որևէ կապ չեն ունեցել Վրաստանի հետ...Զուրաբիշվիլիի այս հայտարարությունն ալիևյան կայքերից մեկը որակել է որպես՝ "ճակատագրական սխալ, որը թեկնածուն թույլ է տվել ռազմավարական գործընկերոջ հանդեպ"... Ազերիները մեղադրում են Զուրաբիշվիլիին, որ վերջինս մոռացել է հայերի "անջատողական" նկրտումների մասին, ինչի վերաբերյալ որևէ ապացույց չեն ներկայացնում... Սակայն զարմանալին այն է, որ նույն քոչվոր ադրբեջանցիները մոռանում են, թե ինչպես են իրենց դպրոցական գրքերում Թբիլիսին ներկայացնում որպես ադրբեջանական հնագույն քաղաք, որը գրավվել է գյաուր վրացիների կողմից, ինչպես են վրացական Դավիթ Գարեջիի վանքը հռչակում որպես ադրբեջանցիների պատմական հուշարձան, ինչպես են վրացական և ադրբեջանական ֆուտբոլային թիմերի հանդիպմների ժամանակ հակավրացական կոչերով հանդես գալիս, ինչպես են ազերի պատմաբանները սեփականաշնորհում Վրաստանի տարածքները՝ Քվեմո-Քարթլիի տարածաշրջանն անվանելով Բորչալու և այլ հակավրացական քայլեր... Զուրաբիշվիլիին "կարգի" հրավիրելու համար Իլհամ բաբայի մանկլավիկ լրագրողներից մեկը խորհուրդ է տալիս ադրբեջանական իշխանություններին Բաքու հրավիրել և ճոխ հովանավորել Զուրաբիշվիլիին հովանավորող և Վրաստանում իշխող "Վրացական Երազանք" կուսակցության թիվ մեկ թշնամի՝ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիին, ով պետք է, ըստ ազերիների, պատուհաս դառնա Թբիլիսիում իշխող վարչակարգի համար... Բաքուն նաև բացահայտ սպառնում է Թբիլիսիին, եթե վերջինս դյուրին դարձնի Վրաստանում երկքաղաքացիության ընդունման հարցը...Ալիևները դա դիտում են, որպես, չզարամանաք, սպառնալիք Ադրբեջանին, քանի որ 2011 թ-ինց հետո Վրաստանի քաղաքացիությունից հրաժարված հարյուր հազարավոր վրացահայեր կվերականգնեն իրենց քաղաքացիությունը... Բաքվի այս դիրքորոշումը պատահական չէ...Ջավախահայերը Բաքվի և Անկարայի համար այն մեծ խոչընդոտն են, որոնք խանգարում են Վրաստանում իրականացնել Ալիևի և Էրդողանի պանթյուրքիստական և պանիսլամական ծրագրերը...Այդ ծրագրի երեք կարևորագույն բաղադրիչներն իրականացվել են՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին...Սակայն խնդիրն այն է, որ տարածաշրջանի համար կարևոր այս երեք ենթակառուցվածքային "արտերիաներն" անցնում են քրիստոնեաբնակ՝ հայաբնակ Սամցխե-Ջավախքով, որը սեպի նման մխրճված է վրացի մահմեդականներով բնակեցված Աջարիայի և ազերի-թուրքերով բնակեցված Քվեմո-Քարթլիի մեջտեղում՝ խանգարելով վերջիններիս միավորմանը...Անկարան և Բաքուն տարիներ շարունակ ամեն ինչ անում են Ջավախքի ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով և մեծ արդյունքների հասան հենց Սաակաշվիլիի կառավարման տարիներին, որի օրոք ոչ միայն կառուցվեցին վերը նշված նավթամուղը, գազամուղը և երկաթուղին, այլև հարյուր հազարավոր հայեր սուբյեկտիվ պատճառներով զրկվեցին Վրաստանի քաղաքացիությունից, իսկ մեծ քանակությամբ թուրքեր և թուրք-մեսխեթներ ստացան Վրաստանի քաղաքացիություն, որոնց մեծ մասը ադրբեջանական և թուրքական իշխանությունների ֆինանսական հովանավորության շնորհիվ վերաբնակեցվեցին Ջավախքում և Աջարիայում... Սալոմե Զուրաբիշվիլիի վերջին հայտարարությունները և ջավախահայերին տրված խոստումները մեծ վտանգ են ներկայացնում Բաքվի և Անկարայի համար, որոնք վերջին 10 տարիներին մեծ ջանքեր էին գործադրում հարավային Վրաստանը մահմեդականացնելու ուղղությամբ, որը նաև աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի համար... Բացի Սաակաշվիլիին հովանավորելու սպառնալիքներից, ալիևյան մանկլավիկ լրագրողները նաև խորհուրդ են տալիս իրենց տիրոջն ուշադրություն դարձնել Վրաստանի գործող իշխանություններին քննադատող մյուս ուժերի վրա ևս՝ հովանավորելով վերջիններիս... Վրաց-ադրբեջանական հարաբերությունների մասին հոդվածագիրներից Էյնուլլա Ֆաթուլաևը՝ Իլհամ բաբայի ամենահայտնի թուլաներից մեկը, անցնելով բոլոր սահմանները և միջամտելով Վրաստանի ներքին գործերին, բացահայտ սպառնում է Թբիլիսիին՝ խորհուրդ տալով փոխել և վերանայել շատ հարցերում "Վրացական Երազանք"-ի սկզբունքները, քանի որ դրանց պահպանման դեպքում կտուժեն վրաց-ադրբեջանական հարաբերությունները, ինչից, ըստ Ալիևների սույն թանկագին գրչակի, ամենաշատը կտուժի Թբիլիսին... Հ.Գ.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում հռչակվել է որպես թշնամի, մեր վրացահայ հայրենակիցները նախընտրելի է, որ իրենց ձայնը տան հենց այս թեկնածուին, ով ավելի շատ մտածելով իր Հայրենիքի անվտանգության մասին՝ ակամայից նաև կանգնած է Վրաստանի հայերի կողքին...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր