Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է գերմանական «Bertelsmann» անկախ հիմնադրամի զեկույցը, որտեղ Թուրքիան ընգրկվել էր այն երկրների շարքում, որտեղ ժողովրդավարական և իրավական պետության ստանդարտները 2014-2017թթ. հետընթաց էին ապրել։
Էրդողանը, ով նաև հանդիսանում է Թուրքիայի իշխող «Արդարություն զարգացում» կուսակցության նախագահը, ելույթ ունենալով թուրք-աֆրիկյան գործարար համաժողովի նիստին, ասել է.
«Նրանք ովքեր ամեն հարմար պահի գրում են ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին դպրոցական դասագրքեր (նկատի է առնվում վերոնշյալ զեկույցը) և դրա հետ մեկտեղ ամենափոքր միջադեպերի պատճառով քննադատում են Թուրքիային, չեն խոսում Իսրայելի ակնհայտ հանցագործությունների մասին»,- ասել է Էրդողանը։