00:00:00

Շվեյցարիայի նախագահի լուսանկարը՝ համացանցի «հիթ»

01:02, 12 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի լուսանկարը մեծ տարածում է գտել սոցցանցերում և քննարկումներիա առիթ դարձել։ Լուսանկարում Բերսեն պատկերված է ճանապարհի եզրաքարին նստած, գրում է Euromag-ը։ Լուսանկարն արվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում։ Բարձրաստիճան պաշտոնյան, ով պարզապես նստել էր գետնին, գրավել է սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը։ Ինչպես հաղորդվում է, նախագահի՝ Նյու Յորքում եզրաքարին նստած լուսանկարը «պայթեցրել է համացանցը», բայց Շվեյցարիայի համար այդտեղ արտառոց ոչինչ չկա: «Նախարարներն այստեղ մարդիկ են, ինչպես բոլորը, նրանք գրեթե առանց թիկնազորի են շրջում», - նշել է շվեյցարական կայքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր