00:00:00

Մելանյա Թրամփը կոչ է արել հիմնավոր ապացուցներ ներկայացնել սեռական բռնության մասին մեղադրանքներին

15:32, 11 հոկտեմբեր 2018 Աշխարհ

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է սեռական բռնության մասին հայտարարություններով հանդես եկած կանանց նկատմամբ իր վերաբերմունքի մասին, հայտնում է Gazeta–ն։ Նրա խոսքով՝ ինքը սատարում է կանանց, որոնք սեռական բռնության զոհ են դարձել եւ շեշտել է, որ նրանց ձայնը լսելի պետք է լինի։ Սակայն, ԱՄՆ առաջին տիկինը նշել է, որ կանայք, որոնք հայտարարում են բռնության մասին, պետք է տրամադրեն այդ միջադեպերի մասին իսկապես համոզիչ ապացույցներ։ Թրամփը հավելել է, որ մեղադրանքները չպետք է մերկապարանոց լինեն, քանի որ լրատվամիջոցները երբեմն չափազանց հեռու են գնում տղամարդկանց մեղադրելու հարցում, ում մեղքը դեռ ապացուցված չէ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր