00:00:00

Պոմպեոն խոսել է ողջ Եվրոպայում Իրանի կողմից ահաբեկչության աջակցության մասին

02:01, 11 հոկտեմբեր 2018 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պնդում է, որ Իրանն աջակցում է ահաբեկչությանը ամբողջ Եվրոպայում՝ հաղորդում է gazeta.ru -ն`վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը: Պոմպեոն հիշեցրել է, որ Գերմանիան իրանցի պաշտոնյա Ասադոլա Ասադիին արտահանձնել է «իրանական ահաբեկչական դավադրության կանխմանը» մասնակցելու համար: Նրա կերպարը, ըստ դիվանագետի, «հիշեցնում է մեզ, որ Իրանը մնում է աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորը»: «Այս դավադրությունը բացահայտում է նաև Իրանի կողմից ամբողջ Եվրոպայում ահաբեկչությանը ցուցաբերվող օժանդակության շարունակական լինելը», – ավելացրել է Պոմպեոն: Պետքարտուղարը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել եվրոպացի դաշնակիցներին`ողջ աշխարհում ահաբեկչությանը ցուցաբերած Իրանի աջակցության դեմ պայքարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր