00:00:00

Հայաստանում արդարության հաստատումն ուշանում է. Human Rights Watch

01:15, 11 հոկտեմբեր 2018 Իրավական

Ակնհայտ ապացույցներ կան, որ 2016 թվականի հուլիսին Հայաստանում ոստիկանությունը դաժան ծեծի է ենթարկել խաղաղ ցուցարարներին եւ այդ ամենը լուսաբանող լրագրողներին, մինչդեռ 2 տարի անց ոչ միայն որեւէ պաշտոնյա դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, այլեւ դեպքի քննությունը դադարեցվել է: Այս մասին Human Rights Watch-ում գրում է Անահիտ Չիլինգարյանը: Նշվում է, որ սեպտեմբերի վերջին Հայաստանի իշխաությունները դադարեցրել են ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ ոտնձգության հետաքննությունը` պատճառաբանելով, որ անհար է եղել պարզել դրանում պատասխանատու պաշտոնյաներին: Սա նշանակում է, որ արդարության հաստատումն առնվազն հետաձգվում է, եւ հայտնի չէ, թե որքան ժամանակով: Human Rights Watch-ը հսկայական ապացույցներ է հավաքրել 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավումից հետո բռնկված բողոքի ցույցերի վերաբերյալ: Նշվում է, որ հուլիսի 29-ին ոստիկանությունը ժողովրդի դեմ խլացուցիչ նռնակներ է նետել, որի հետեւանքով մի շարք ցուցարարներ եւ լրագրողներ այրվածքներ եւ վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը եւ քաղաքացիական հագուստեվ անձինք նաեւ փայտե եւ երկաթե ձողերով ծեծի են ենթարկել լրագրողներին` վնասելով կամ խլելով նրանց լրագրողական տեխնիկան: Ոստիկանությունը նաեւ բերման է ենթարկել բազմաթիվ ցուցարարների, այդ թվում նաեւ` Անդրիաս Ղուկասյանին` վերջինին սարսափելի ծեծի ենթարկելով: Նշվում է, որ օրենքի հարկադրման օրինականության պակասը Հայաստանում նորահայտ խնդիր չէ, եւ այս դեպքը բացառություն չէ: 2016 թվականի օգոստոսին Երեւանի ոստիկանապետն աշխատանքից ազատվել է` ցուցարարների եւ լրագրողների հանդեպ դաժան հարձակումները չկանխելու պատճառոով, ինչպես նաեւ 17 այլ պաշտոնյաներ աշխատանքից հեռացվել կամ նկատողություն են ստացել: Սակայն 2 տարվա հետաքննությունը մեծամասամբ միակողմանի է եղել. առնվազն 21 քաղաքացու դեմ մեղադրանք է ներկայացվել, մինչդեռ միայն 2018 թվականի հուլիսին են իշխանությունները մեղադրանք ներկայացրել մի ոստիկանի դեմ` պաշտոնեական չարաշահման համար, եւ գործն ուղարկել դատարան, որտեղ այն դեռ ընթացքի մեջ է: Պատահականորեն, իշխանությունների կողմից գործը կարճելուց օրեր անց ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ դատավճիռ հրապարակեց 2008 թվականի մարտի 1-ի ցույցերի գործով: Դատավճռում նշված է, որ իշխանությունները չեն կարողացել գործը ճշգրիտ քննության ենթարկել, եւ միայն քաղաքացիների դեմ են մեղադրանքներ ներկայացվել: Հեղինակի խոսքով` սա պետք է ահազանգի իշխանություններին, որ ոստիկանական ոտնձգությունների մյուս դեպքերը եւս կարող են հետագա քննության առնվել: «Այս գարում տասնյակ հազարավոր մարդկանց` փողոց դուրս գալու պատճառների մեջ արդարադատության ընդհանուր համակարգի նկատմամբ անվստահությունն էր: Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է անցյալի ոտնձգությունների իրավական պատասխանատվությունն իր առաջնահերթությունների շարքում դասի` օրենքի հարկադրումը նշանավորելով որպես այդ վստահության վերականգնման կարեւորագույն մաս», - գրում է Անահիտ Չիլինգարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր