00:00:00

Աֆղանստանում տասը մարդ Է զոհվել խորհրդարանի թեկնածուի ընտրական շտաբում տեղի ունեցած պայթյունից

21:52, 09 հոկտեմբեր 2018 Աշխարհ

 Տասը մարդ Է զոհվել Աֆղանստանի խորհրդարանի պատգամավորի թեկնածուի ընտրական շտաբում տեղի ունեցած պայթյունից, եւս տասը հոգի վիրավորվել են, այդ թվում՝ խորհրդարանի թեկնածուն: Այդ մասին  ասված Է Գիլմենդի նահանգի նահանգապետի մամուլի ծառայության հայտարարության մեջ: «Մահապարտի հարձակումը հանգեցրել Է տասը մարդու մահվան, եւս տասը հոգի վերքեր են ստացել, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորի թեկնածուն (Սալեհ Մոհամադ Աչաքզայը)»,-ասված Է հայտարարության մեջ: Մինչդեռ, Tolo News հեռուստաալիքը հաղորդում Է 8 զոհվածների եւ 11 վիրավորների մասին: Անցած շաբաթ Աֆղանստանի խորհրդարանի մեկ ուրիշ թեկնածուի նախընտրական հանդիպման ժամանակ Էր պայթյուն որոտացել, որը 13 մարդու կյանք խլեց ու վիրավորեց եւս 40 հոգու: Ահաբեկչական գործողության համար պատասխանատվությունն ստանձնեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ինչպես հաղորդվում Է, նոր պայթյունը հոկտեմբերի 9-ին տեղի Է ունեցել երկրի հարավի Լաշկարգահ քաղաքում (Գիլմենդի նահանգ): 1TV հեռուստաալիքի տվյալներով, խորհրդարանի պատգամավորի հիշատակված թեկնածուն վերքեր Է ստացել: Խորհրդարանական ընտրությունները, որոնք նշանակված են հոկտեմբերի 20-ին, Աֆղանստանում անցկացվելու են երկամյա հետաձգումից հետո, ինչը կապված Էր երկրում տիրող անկայուն իրադրության հետ. սկզբում դրանք պլանավորվում Էր անցկացնել 2016 թվականին: Վերջին անգամ Աֆղանստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել Էին 2010 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր