00:00:00

Սիրիացի փախստականների օգնության ծրագիրը ֆինանսավորված Է սոսկ 35 տոկոսվ. ՄԱԿ

19:02, 09 հոկտեմբեր 2018 Աշխարհ

ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունն անհանգստություն Է հայտնել մի շարք երկրներում, ներառյալ Սիրիայում, փախստականներին եւ տեղահանված անձանց օգնություն ցույց տալու միջոցների պակասից: Ինչպես հոկտեմբերի 9-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է այդ գերատեսչության ներկայացուցիչ Բաբար Բալոհը, այս պահի դրությամբ ստացվել Է 2018 թականին անհրաժեշտ 1,968 միլիարդ դոլարի սոսկ 35 տոկոսն իրենց տները հարկադրաբար լքած սիրիացիներին օգնելու համար: «Շուրջ 5,6 միլիոն սիրիացիներ տարածաշրջանում եւ 6,2 միլիոն տեղահանված անձինք երկրի ներսում անմիջականորեն տուժում են հիմնադրամների պակասից,- նշել Է նա:- Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության կարիքները 1,968 միլիարդ դոլարի չափով, որոնք վերաբերում են Սիրիայի իրադրությանը, ֆինասավորված են սոսկ 35 տոկոսով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր