00:00:00

Բաքուն պատրաստվում է «սև ցուցակում» ընդգրկել Արցախ այցելած ռուսաստանցի կանանց

20:27, 08 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի մի շարք քաղաքացիների Արցախ այցելության համար «սև ցուցակում» կընդգրկի: Այդ մասին, minval.az-ի փոխանցմամբ, նշվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում: Այստեղ նշված է, որ ԱԳՆ-ն ուսումնասիրում է ՌԴ քաղաքացիների խմբի կողմից Արցախ այցելելու մասին տեղեկությունը: Անհրաժեշտ հաստատումից հետո որոշում կընդունվի նրանց անունները «սև ցուցակում» ընդգրկելու մասին: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում Հայաստան ժամանած ռուսաստանցի կին գործիչներն այցելել էին Արցախ: Արշավի մասնակիցներին հոկտեմբերի 7-ին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր