00:00:00

Լոնդոնը կարող է ջրի տակ անցնել

00:06, 08 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Լոնդոնը կարող է ջրի տակ անցնել: Այսպիսի սենսացիոն հայտարարությամբ են հանդես եկել Christian Aid կազմակերպության ներկայացուցիչները: Այն արդեն ավելի քան 65 տարի պայքարում է աղքատության դեմ եւ Հարավային Ամերիկայում, Կարիբյան ավազանի, Մերձավոր Արեւելքի, Աֆրիկայի ու Ասիայի երկրներում վերացնում է տարերային աղետների հետեւանքները, փոխանցում է «РГ»-ն: Փորձագետները կանխատեսում են, որ համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակը կբարձրանա ավելի քան 40 սմ-ով, եթե ջերմաստիճանը մինչինդուստրիալ մակարդակից 1,5 աստիճանով ավելի բարձրանա: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը խնդիրների կբախվի առաջիններից մեկը: Այս մասին վկայում են  իշխանությունների հաճախակիացող ուշադրությունը Թեմզայի պատնեշին, որը ջրհեղեղներից հիմնական պաշտպանությունն է: Ամբարտակը կառուցվել է 1984 թվականին: Այդ ժամանակ մասնագետները կարծում էին, որ ստիպված կլինեն դրանից օգտվել տարեկան 3 անգամից ոչ հաճախ: Սակայն հիմա պատնեշն ամեն տարի օգտագործում են 7 անգամից ոչ պակաս: Ջրածածկում է սպառնում նաեւ Հյուսթոնին, Մանիլային, Ջաքարթային, Լագոսին, Դաքային, Շանհային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր