00:00:00

Բեռլուսկոնին մեկնել է մասնակցելու Պուտինի ծննդյան արարողությանը

02:16, 07 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ մեկնել է մասնակցելու իր ընկեր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան արարողությանը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ նախագահի մամուլի խոսնակ Դ․ Պեսկովը տեղեկացրել էր, որ Պուտինը, ում 66 ամյակը լրանում է հոկտեմբերի 7-ին, այդ օրը կանցկացնի հարազատների, մտերիմների եւ ընկերների շրջանում։ «Ինքնաթիռով թռչում եմ իմ ընկեր Վլադիմիր Պուտինի ծնունդին։ Ես կօգտվեմ առիթից՝ բոլոր ամենակարեւոր միջազգային խնդիրները քննարկելու համար»,- Facebook-ի իր էջում գրել է Բեռլուսկոնին։ Այս շաբաթվա ընթացքում իտալական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, թե Բեռլուսկոնին մտադիր է մասնակցել Պուտինի ծննդյան արարողությանը՝ իր «Առաջ, Իտալիա» կուսակցության միջոցառումը բաց թողնելու գնով։ Ավելի վաղ Բեռլուսկոնին, ում 82 ամյակը լրացել է սեպտեմբերի 29-ին, հայտարարել էր, որ Պուտինից շնորհավորանքներ է ստացել։ Պուտինը եւ Բեռլուսկոնին կապված են հին ու բարի բարեկամական հարաբերություններով։ Նրանք բազմիցս են միմյանց այցելել՝ անձնական եւ պետական այցերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր