00:00:00

Թուրքիայի իշխանությունները ճնշում են գործադրում լրագրողական համայնքի վրա

01:35, 07 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Թուրքիայի իշխանությունները շարունակում են տարբեր շինծու մեղադրանքներով ձերբակալել, ազատազրկման դատապարտել իշխանությունների քաղաքականությունը քննադատող կամ տարբերվող կարծիք ունեցող լրագրողական համայնքի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է թուրքական artigercek.com-ը: Միայն 2018թ. սեպտեմբերի ընթացքում դատարանի առջև է կանգնել 110 լրագրող, որոնցից 5-ը դատապարտվել են 21-ական տարվա ազատազրկման: «Ազատ լրագրողների նախաձեռնության» տվյալների համաձայն՝ ներկայումս թուրքական բանտերում են գտնվում 173 լրագրողներ: Բազմաթիվ լրագրողներ էլ սպասում են իրենց դատական վճիռներին: Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումներն ու նրանց ձերբակալությունները հատկապես մեծ թափ են առել 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած շրջանում: Ձերբակալված լրագրողները հիմնականում մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների քարոզ իրականացնելու կամ էլ գյուլենականության շինծու մեղադրանքներով: Միջազգային հեղինակավոր կազմակերպություններն ու իրավապաշտպանները Թուրքիայի իշխանություններին պարբերաբար կոչ են անում ազատ արձակել ձերբակալված լրագրողներին և դադարեցնել նրանց նկատմամբ իրականացվող հետապնդումները, սակայն ապարդյուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր