00:00:00

Սաուդյան Արաբիան թույլ է տվել խուզարկել Ստամբուլում իր հյուպատոսությունը

23:50, 06 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է, որ պատրաստ է թույլ տալ Թուրքիային խուզարկել Ստամբուլում իրենց հյուպատոսությունը։ Խուզարկության պատճառը սաուդյան ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացուն է։ «Մենք արդեն իսկ հրավիրել ենք Թուրքիայի կառավարությանը՝ խուզարկելու մեր շինությունները։ Այդ կառույցները սուվերեն տարածքներ են, սակայն մենք թույլ ենք տվել նրանց մուտք գործել, անել այն ամենն, ինչ հարկավոր է։ Եթե նրանք խնդրեն մեզ, մենք, իհարկե, թույլ կտանք։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք»,- հայտարարել է արքայազնը։Մուհամմեդ Բեն Սալման ալ Սաուդը հավելել է, որ Հաշքաջին լքել է դեսպանատան տարածքը մուտք գործելուց կարճ ժամանակ անց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր