00:00:00

Ջոն Քերի. «Թրամփը մեծացրել է այն բանի հավանականությունը, որ տարածաշրջանում հակամարտություն լինի»

21:42, 06 հոկտեմբեր 2018 Աշխարհ

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը մեծացնում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև «թեժ հակամարտության» ռիսկը։ «Թրամփը մեծացրել է այն բանի հավանականությունը, որ տարածաշրջանում հակամարտություն լինի, որովհետև կան մարդիկ, որոնք կցանականային, որ ԱՄՆ ռմբակոծեր Իրանը»,- ասել է նախկին պաշտոնյան։ Ավելի վաղ Ջոն Քերին խոստովանել էր, որ պետքարտուղարի պաշտոնը թողնելուց հետո հանդիպել է Իրանի ղեկավարության հետ, այդ թվում՝ միջուկային գործարքի քննարկման համար։ Դոնալդ Թրամփն իր հերթին Քերիին մեղադրել է իրանի իշխանությունների հետ անօրինական հանդիպումների մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր