00:00:00

Սուրեն Քրմոյանը Ղազախստանի գործընկերների հետ քննարկել է անչափահասների արդարադատությանը վերաբերող հարցեր

17:00, 06 հոկտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացած Եվրոպական եւ Կենտրոնական Ասիայի ազգային  վիճակագրական գրասենյակների եւ ոլորտային նախարարությունների TransMonEE ցանցային հանդիպմանը: Նախարարությունից  հայտնում են, որ հանդիպման շրջանակում քննարկվել են արդարադատության մատչելիության եւ երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության, տարածման եւ դրանց օգտագործման բարելավման վերաբերյալ հարցեր: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը արդարադատության մատչելիության եւ երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման ոլորտում: Գործուղման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ Սուրեն Քրմոյանը մի շարք կարեւոր հանդիպումներ է ունեցել, մասնավորապես՝ Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Է.Ազիմովայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անչափահասների արդարադատության եւ վիճակագրության հավաքագրման ոլորտի հարցեր: Ս.Քրմոյանը հանդիպել է նաեւ Ղազախստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի հետ եւ քննարկել է էլեկտրոնային արդարադատության եւ էլեկտրոնային դատարանների հետ կապված հարցեր: Ղազախստան կատարած այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է նաեւ Ղազախստանի Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր