00:00:00

«Երևի իզուր ուժ չգտանք ասելու` եղբա՛յր, ահա ամենը քեզ, կառավարի՛ր ոնց պատկերացնում ես». Միհրան Հակոբյան

16:42, 06 հոկտեմբեր 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավալի է, բայց փաստ. մենք չգիտենք ո՛չ արժանապատվորեն հաղթել, ո՛չ էլ արժանապատվորեն պարտվել: Նիկոլ Փաշինյանը չկարողացավ արժանապատվորեն հաղթել: Երևի ներքին ուժը չբավարարեց գիծ քաշեր անցյալի ու ապագայի արանքում, փակեր անցյալի էջը, իրեն հայտարարեր բոլորի առաջնորդ, համախմբեր բոլորին ու տաներ դեպի իր պատկերացրած հայրենիքի կերտում: Մենք էլ մեր հերթին չկարողացանք արժանապատվորեն պարտվել: Երևի որովհետև պատրաստ չէինք մանրախնդիր դարձվող հաղթանակին պատասխանել արժանապատիվ պարտությամբ։ Երևի իզուր ուժ չգտանք ասելու` եղբա՛յր, ահա ամենը քեզ, կառավարի՛ր ոնց պատկերացնում ես, Աստված քեզ պահապան, մենք էլ բոլորս քեզ կօգնենք ինչով կարողանանք՝ մի տեղ սատարելով, մյուս տեղում՝ սխալը մատնացույց անելով: Ափսոս: Հ.Գ. Մակրոնի խոսքը մտավ մեր հոգիներ, որովհետև ազնվականի խոսք էր: Վեհ ու արժանապատիվ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր