Այս մասին «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Mehr-ը:
Նրա խոսքով, Իրանը երբեք չի մասնակցել բնակավայրերում ռազմական գործողություններին եւ երբեք չի անի այդ: «Մենք դատապարտում ենք քաղաքացիական անձանց դեմ ցանկացած հարձակում, անկախ նրանից, թե ով է դա անում: «Ես դատապարտում եմ քիմիական զենք կիրառող ցանկացածին, եւ միեւնույն ժամանակ դատապարտում եմ այնպիսի խմբերին, որոնք քաղաքացիական անձանց օգտագործում են որպես վահան», - ասել է Զարիֆը, երբ նրան խնդրել են մեկնաբանել Սիրիայի կառավարության դեմ մեղադրանքները:
Զարիֆը նշել է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակում մեղավոր են մարդիկ, ովքեր «կանխել են քաղաքական կարգավորումը այն պատրանքի պատճառով, որ նրանք կարող են տապալել Բաշար Ասադին»: «Իրանը քաղաքական կարգավորում էր ցանկանում: Նրանք հրաժարվեցին: Եվ այսօր մենք չգիտենք, թե ինչ պետք է անել», - ասել է Զարիֆը:
Պատասխանելով Սիրիայում Իրանի ներկայության մասին հարցին, Զարիֆն ասել է. «Սիրիայում կառավարություն կա, եւ այդ կառավարությունը տեղ ունի ՄԱԿ-ում: Նրանք, ովքեր փորձում են ԻՊ-ի միջոցով տապալել այդ կառավարությունը, մեղավոր են այս անկարգություններում»: