00:00:00

ՌԴ-ում եռյակ լույս աշխարհ բերած կինը մահացել է ծննդաբերությունից հետո․ հարազատները մեղադրում են բժշկին

03:59, 05 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Ռուսաստանի Սամարա քաղաքում մանկաբարձ-գինեկոլոգի գործը դատարան է հասել։ Նրան մեղադրում են նորածին եռյակի մոր մահվան մեջ։ Գործը քննող քննիչները կարծում են, որ կինը մահացել է բժշկի անուշադրության հետեւանքով, քանի որ վերջինը նրա մոտ ժամանակին արյան վարակ չի ախտորոշել։ Կինը մահացել է սեփսիսի հետեւանքով՝ ծննդաբերությունից 3 ամիս անց։ Մահացածի ամուսինը ռուսական զլմ-ների հետ զրույցում նշել է, որ ինքն ու կինը երկար ժամանակ չեն կարողացել երեխա ունենան եւ դիմել էն ԷԿՕ-ի օգնությանը։ Կինը հղիացել է, նրանք 3 տղա երեխայի էին սպասում։ Հղիությունը նորմալ է ընթացել, կինը ծննդաբերել է կեսարյան հատման եղանակով։ Սակայն վիրահատությունից հետո նրա վիճակը գնալով վատացել է։ Բժիշկը պնդել է, որ ամեն ինչ կարգին է, պարզապես պետք է սպասել։ Օրեր անց կնոջ մոտ սեփսիս են հայտնաբերել, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք ու այնտեղ երեք ամիս անցկացնելուց հետո մահացել։ Ավելի ուշ պարզվել է, որ հղիությունը վարող գինեկոլոգը ժամանակին չի բարձրաձայնել կնոջ անալիզների վատ արդյունքների մասին՝ կարծելով, թե պատճառը ստացած անզգայացումն է։ Կարեւոր ժամանակ է բաց թողնվել, եւ անհրաժեշտ բժշկական միջամտությունը ուշ է իրականացվել։ Արդյունքում կնոջ երիկամները շարքից դուրս են եկել։ Նա մահացել է տառապանքների մեջ։ Անձամբ բժիշկն իր մեղքը չի ընդունում, ասում է՝ տեղի ունեցածը հանգամանքների բերումով է եղել։ Իբր կինն արդեն հիվանդ է եղել նախքան կեսարյան հատումը։ Բժշկի նկատմամբ դատական գործ է հարուցվել, կնոջ հարազատները ցանկանում են հասնել նրան, որպեսզի վերջինին զրկեն բժշկությամբ զբաղվելու իրավունքից։ Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր