00:00:00

Վարչապետի Փաշինյանի հրավիրած վերջին հանրահավաքին մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ

17:39, 04 հոկտեմբեր 2018

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 2-ին հրավիրած հանրահավաքին մասնակցել է 50 հազարից ավել մարդ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: «Հանրահավաքին մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ: Մասնակցել է մոտավորապես 50 հազար  ու դրանից ավել մարդ»,- ասաց նա: Վալերի Օսիպյանն ասաց, որ այդ օրը հանրահավաքի մասնակիցները եղել են Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան փողոցում, նաև Ազգային ժողովի այգում՝ այն բանից հետո, երբ բացվել են դարպասները:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր