00:00:00

Օսիպյանն ընդունում է, որ ոստիկանները մի քիչ թերացել են

17:34, 04 հոկտեմբեր 2018

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի դեպքով 5 անձ բերման է ենթարկվել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ «Այդ դեպքով նյութեր են նախապատրաստվում, դեպքից ժամեր անց արդեն ունեինք բերման ենթարկվածներ, հինգ հոգի»,- ասաց Վալերի Օսիպյանը։ Վալերիյ Օսիպյանը մանրամանսներ չներկակացնրեց բերման ենթարկվածների մասին,  սակայն նշեց, որ նրանք Միհրան Պողոսյանի եւ Արայիկ Գրիգորյանի թիկնապահներից են եղել եւ վարորդը։ Անդրադառնալով վարչապետի այս խոսքերին, թե տեղի ունեցածը վկայում է, որ ուժային կառույցները, մասնավորապես, որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իր հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխների եւ նրանց թիկնապահների պետք է պառկեցնել ասֆալտին, Վալերի Օսիպյանն արձագանքեց. «Վարչապետի ցանկացած հանձնարարական կատարվում է հստակ, ճիշտ եւ ժամանակին։ Այն ասածը, որ ուժային կառույցները, ապա դրանցից մեկը ոստիկանությունն է, ես ընդունում եմ, որ հնարավոր է՝ ոստիկանները թերացել են, տվել եմ համապատասխան հանձնարարական»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Աժ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Միհրան Պողոսյանը հայհոյել է նախորդ օրը երեկոյան հանրահավաքից հեռացող քաղաքացիներին։ Նշենք նաեւ, որ Միհրան Պողոսյանը հայատարարություն է տարածել, որ այդ ամենն ապատեղեկատվություն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր