00:00:00

ԱՄՆ-ը պատրաստ է ՆԱՏՕ-ին առաջարկել կիբեռհարթակում իր հնարավորությունները

00:09, 04 հոկտեմբեր 2018 Աշխարհ

ԱՄՆ-ը մոտ օրերս կարող է հայտարարել, որ ՆԱՏՕ-ի շահերից ելնելով՝ կօգտագործի իր հարձակվողական եւ պաշտպանական հնարավորությունները կիբեռհարթակում, եթե նման խնդրանք լինի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Քեթրին Ուիլբերգերը՝ տեղեկացնում է Reuters-ը։. ՆԱՏՕ-ի վերջերս կայացած գագաթաժողովում անդամ-երկրները հայտնել էին, որ դաշինքը կենտրոն կստեղծի՝ կիբեռհարթակում ՆԱՏՕ-ի գործողությունները համակարգելու համար։ «Սա Ռուսաստանին ուղղված ազդանշան է»,- ասել է Ուիլբերգերը, ում կարծիքով՝ այս քայլը հստակ ցույց կտա, որ ՆԱՏՕ-ն ի վիճակի է չեզոքացնել կիբեռհարթակում Ռուսաստանի ջանքերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր