00:00:00

Վանում հրաժարվում են ապամոնտաժել հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները

21:47, 03 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Վանում հայկական գերեզմանոցի վրա 2017թ․ կառուցված զուգարանները, ավտոկայանն ու հանդերձարանները  միչև օրս չեն ապամոնտաժվել։ 2017թ․ վերջին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը խոստացել էր, որ այդ շինությունները 60 օրվա ընթացքում կապամոնտաժվեն։ Սակայն անցել է արդեն գրեթե 1 տարի, իսկ խոստումն այդպես էլ չի կատարվել: Հայկական գերեզմանոցն անարգող շինությունները կառուցվել էին Վան նահանգի Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանում որպես հոգաբարձու նշանակված Աթըֆ Չիչեքլիի նախաձեռնությամբ։ Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը հարցը բերել էր մեջլիսի օրակարգ, ինչից հետո մշակույթի նախարար Քուրթուլմուշը հայտարարել էր, որայդ շինությունները պետք է ապամոնտաժվեն։ Սակայն Արտամեդի քաղաքապետարանը հրաժարվել էր ենթարկվել նախարարության հրահանգին՝ պնդելով, թե այդ տարածքում ոչ մի հայկական գերեզմանոց էլ չկա։ Հավելենք, որ նշված վայրում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատան տարածքում կառուցապատումների ընթացքում բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողի մակերես: Գերեզմանոցն ու հարակից պատմական բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա հորատել ու ավերել են տեղանքը:
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր