00:00:00

ԱՄՆ-ն սպառնացել է Սիրիային կոշտ պատժամիջոցներով

22:58, 29 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Եթե Սիրիան հրաժարվի աշխատել նոր Սահմանադրության վրա, նրան սպասվում են նոր միջազգային պատժամիջոցներ անգամ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այս մասին հայտարարել է  ԱՄՆ պետքարտուղարի Սիրիայի հարցերով  հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆֆրին։ «Եթե ռեժիմն իրեն պահի նման կերպ, մենք կարծում ենք, որ պետք է վարվենք այնպես, ինչպես  վարվել ենք Իրանի հետ մինչև 2015 թվականը, մենք իսկապես կոշտ միջազգային պատժամիջոցներ կկիրառենք»,- ասել է նա։ Հատուկ ներկայացուցիչը սպառնացել է Սիրիայում կյանքը դարձնել «անտանելի»։ «Իսկ Ռուսաստանն ու Իրանը, ովքեր սարքել են այս ամբողջ խառնաշփոթը, իրենք էլ թող զբաղվեն դրանով»,- ասել է Ջեյմս Ջեֆֆրին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր