00:00:00

Թուրքիայի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին խոստումը չկատարելու համար

03:07, 29 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի մասին խոսել է իրեն ուղեկցող լրատվամիջոցների լրագրողների հետ: Գնահատելով տեղի ունեցած հանդիպումները և ելույթները՝ Էրդողանը մասնավորապես մեղադրել է ԱՄՆ-ին իր խոստումը չպահելու մեջ: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն շեղվել է Մանբիչի հետ կապված ճանապարհային քարտեզից ու ժամանակացույցից: Քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (ԺՄԿ-PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները»  (ԺԻՋ-YPG) չեն լքել տարածքը: Էրդողանը պնդում է, որ ԱՄՆ-ն այս առումով դրժել է իր խոստումն ու պատրաստվում է իր ամրաշինությունները ահաբեկչական խմբավորման հետ միասին կառուցել: Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Թրամփի ունեցած ելույթին և ԱՄՆ-ի մոտեցումներին՝ Էրդողանը մասնավորապես նշել է. «Ի հեճուկս մեր առաջարկած համաշխարհային խաղաղության տեսլականի՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը միակողմանի և պարտադրողական աշխարհայացքով է առաջնորդվում: Լատինական Ամերիկայի, փախստականների և այլ խնդիրների վերաբերյալ Թրամփի մոտեցումները քննադատության են արժանանում բազմաթիվ երկրների առաջնորդների կողմից: Ուժեղ եմ, ուրեմն իրավացի եմ սկզբունքով առաջնորդվելով՝ հնարավոր չէ արդարության և խաղաղության աշխարհակարգ ձևավորել»: Էրդողանը հայտնել է, որ նախագահ Թրամփի հետ շատ հպանցիկ է խոսել: Հետո Մելանյա Թրամփն իրեն ասել է «կտեսնվենք», բայց ինքը հրաժարվել է մասնակցել ընթրիքին, քանի որ ընթրիքի ժամանակ ընտանեկան լուսանկարներ են արվում: ԱՄՆ նախագահի սեղանի շուրջ նստած է եղել նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին, և Էրդողանը նշել է, որ չէր կարող իրեն թույլ տալ նստել այդ սեղանի շուրջ: Փոխարենը իր խոսքով Սիրիայի հարցի շուրջ նա երկար զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Աղբյուր՝ ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր