00:00:00

Ադրբեջանը Բելառուսից «Պոլոնեզ» ռեակտիվ կայանքների նոր խմբաքանակ է ստացել. Ամերիկայի Ձայն

00:35, 29 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Ադրբեջանը Բելառուսից «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ կայանքների նոր խմբաքանակ է ստացել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարարության հաղորդագրությունը, հայտնում է Ամերիկայի Ձայնը: Դրանում, սակայն, նշված չէ համակարգերի քանակն ու գործարքի արժեքը: «Պոլոնեզ»-ը ադրբեջանական բանակի ամենաարդիական հրթիռային համակարգերից է: Ըստ ադրբեջանական կողմի՝ դրանք կարող են հարվածներ հասցնել մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա և խոցել հակառակորդի թիրախները 80 կմ շառավղով: Բաքվի և Մինսկի միջև գործարքը կնքվել է Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համակարգի մատակարարումից հետո։ Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, հղում անելով Բելառուսի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, գրել էր, թե Մինսկը Բաքվին նման տասը համակարգ է վաճառելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր