00:00:00

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախազգուշացրել են

14:18, 28 սեպտեմբեր 2018 Աշխարհ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը սեպտեմբերի 25-27-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակներում առանձին եւ համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւս միացել է այդ հանդիպումներին: Նրանք նաեւ հանդիպել են ԵԱԳԿ գլխավոր քարտուղարի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի եւ ԵԱՀԿ-ում իտալական նախագահության ներկայացուցչի հետ: Նախարարները շարունակել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները: Համանախագահները եւ ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում եւ դիմել են պարզաբանումների համար՝ կապված վերջին շրջանում անհանգստություն առաջացնող մի շարք միջադեպերի ու հայտարարությունների հետ: Համանախագահները խորը ափսոսանք են հայտնել շարունակվող զոհերի կապակցությամբ: Նրանք զգուշացրել են նախարարների լարվածության վտանգների մասին, կոչ են արել կողմերին կառուցողական կերպով մասնակցել դրական մթնոլորտի ձեւավորմանը եւ խուսափել հռետորաբանությունը, որը կարող է լարել իրավիճակը: Համանախագահները ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը կպահանջի փոխզիջումներ բոլոր կողմերից: Այս համատեքստում ԱԳ նախարարները հաստատել են բանակցություններն ակտիվացնելուն ուղղված միջոցառումների եւ լարվածությունը թուլացնելուն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կարեւորությունը: Նախարարները պայմանավորվել են եւս մեկ անգամ հանդիպել մինչեւ տարեվերջ: Համանախագահները նախատեսում են տարածաշրջան այցելել մոտ ապագայում, որից հետո բանակցությունների մասին կտեղեկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ Մշտական խորհրդին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր