Քյոլնի քաղաքապետ Հենրիետա Ռեկերը հրաժարվել է մասնակցել քաղաքում կառուցված թուրքական մզկիթի բացմանը, որը պետք է կատարվի պաշտոնական այցով Գերմանիա մեկնող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:
Ռեկերին զայրացրել է այն փաստը, որ մզկիթի բացման արարողությունից 3 օր առաջ դեռ միջոցառումը կազմակերպող Գերմանիայում գործող «Կրոնական գործերի թուրք իսլամական միությունը» քաղաքապետարանին չի ուղարկվել բացման ծրագրի մանրամասները և Քյոլնի քաղաքապետարանի մասնակցության ձևաչափը: Ռեկերը հայտնել է նաև, որ բացման արարողությանը չի մասնակցի քաղաքապետարանի ոչ մի ներկայցուցիչ:
«Ինձ հիսաթափեցրել է քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ նրանց կոնտակտի ձևը: Այստեղ հարցը իմ անձը չէ, հարցը Քյոլնի բնակիչների կողմից ձևավորված ամենաբարձր կառավարման օրգանի նկատմամբ հարգանքն է»,- ասել է քաղաքապետը:
Սեպտեմբերի 27-29-ին Էրդողանի Գերմանիա կատարելիք այցի վերաբերյալ արդեն բացասական են արտահայտվել մի շարք քաղաքական գործիչներ, հատկապես՝ ընդդիմադիր:
Նախօրեին էլ Բեռլինի քաղաքապետ Միխայել Մյուլլերը հայտարարել էր Էրդողանի պատվին Գերմանիայի նախագահական պալատում տրվելիք պաշտոնական ճաշից հրաժարվելու մասին:
Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել նախ Գերմանիայի «Ձախերի» ու «Ազատ» դեմոկրատների», «Կանաչների» ու «Գերմանիայի համար այլընտրանք» կուսաակցությունների մի շարք ներկայացուցիչներ:
Գերմանական լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Էրդողանի պատվին տրվելիք ճաշին չի մասնակցելու նաև կանցլեր Անգելա Մերկելը:
Գերմանական իշխանությունները հրաժարվել են նաև տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման համար Էրդողանին դահլիճներ տրամադրել Բեռլին, Դորտմունդ և Քյոլն քաղաքներում: