00:00:00

Պատմական Սեբաստիա նահանգի տարածքում գտնվող հայկական եկեղեցին կվերականգնվի

01:50, 28 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Ներկայումս Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգում գտնվող պատմական Հայաստանի Կյուրին (այժմ՝ Գյուրուն) բնակավայրի հայկական եկեղեցին վերանորոգվելու է: Այս մասին հայտնել է Թուրքիայի Շինարարական հետազոտությունների և հուշարձանների վարչության Սիվասի ղեկավար Օնուր Յըլդաղը: Ըստ նրա՝ վերանորոգման համար նախատեսված 3 միլիոն 984 հազար թուրքական լիրան արդեն փոխանցվել է և 10 օրվա ընթացքում վերանորոգման աշխատանքները կսկսվեն: Վերանորոգման աշխատանքներին մասնակցելու համար անհատներ էլ են հայտ ներկայացրել: Այդ առիթով Յըլդաղը հայտարարել է, որ իրենք անհատների կողմից դիմումները ընդունելուց և բավարարելուց հետո նրանց դրամաշնորհ են տալիս և հետևում կատարված աշխատանքներին: Նշենք, որ Կյուրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է ընդհանուր առմամբ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղվել են առևտրով, երկրագործությամբ և արհեստներով: Բնակավայրում կար մեկ քարաշեն հայկական եկեղեցի և մեկ դպրոց: 1915 թ.-ին Կյուրինի հայ բնակչությունը ենթարկվել է ցեղասպանության՝ տարագրվել և բնաջնջվել: Աղբյուր՝ ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր