00:00:00

ՌԴ-ն եւ Ադրբեջանը հեռանկարային նախագծեր են իրագործելու Կասպիական տարածաշրջանում. Պուտին

20:43, 27 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն ակնկալում են, որ երկու երկրների ընկերություններն ակտիվորեն հեռանկարային նախագծեր կիրագործեն Կասպիական տարածաշրջանում, այդ թվում՝ նավթի ու գազի արդյունահանման ոլորտում, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը: «Ակնկալում ենք, որ ռուսական եւ ադրբեջանական ընկերություններն ակտիվորեն կզբաղվեն Կասպիական տարածաշրջանում հեռանկարային նախագծերի իրագործմամբ, նախեւառաջ տրանսպորտի, բեռնափոխադրումների, նավթի ու գազի արդյունահանման, բնապահպանության եւ, անտարակույս, կենսառեսուրսների ոլորտում»,-Բաքվում հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ռուս-ադրբեջանական իններորդ միջտարածաշրջանային համաժողովում: Պուտինը հիշեցրել Է, որ ռուսական Էներգետիկական ընկերությունները հաջողությամբ են աշխատում Ադրբեջանի շուկայում: «ԼՈւԿՕՅԼ-ը մոտավորապես 4 մլրդ դոլար Է ներդրել Ադրբեջանի Էներգետիկական նախագծերում, իսկ «Տրանսնեֆտ»-ը ապահովում Է ադրբեջանական նավթի հուսալի տարանցումը Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով»,-նշել Է Պուտինը: Նա ընդգծել Է, որ լավ հնարավորություններ կան ավտոմոբիլաշինության բնագավառում կոոպերացիայի խորացման համար: «Ադրբեջանցի ներդրողները մասնակցում են Ռուսաստանի գյուղատնտեսական օբյեկտների շինարարությանը: Դրանց թվում Է, օրինակ, ջերմոցային համալիրը Նիժնի Նովգորոդի մարզում, ներդրումները կազմել են ավելի քան 1 մլրդ ռուբլի, ինչպես նաեւ սննդամթերքի թողարկման համատեղ ձեռնարկությունը Կրասնոդարի երկրամասում»,-ասել Է պետության ղեկավարը: Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը հարաբերությունները կառուցում են շահերի հաշվեկշռի որոնման վրա: «Մենք միշտ Էլ շահերի հաշվեկշիռ ենք փնտրում ու գտնում ենք այն»,-ասել Է նախագահը: Պուտինը նշել Է, որ ադրբեջանական շուկայում շուրջ 700 համատեղ ընկերություն Է գործում Ռուսաստանի մասնակցությամբ, իսկ հանրապետությունում ուղղակի ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում Է ավելի քան մեկուկես մլրդ դոլար: ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը իրականացնում են համատեղ ենթակառուցվածքային նախագծեր: «Մասնավորապես, ընթանում Է «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի ստեղծումը Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, որը կոչված Է մոտեցնելու եվրոպական ու ասիական շուկաները»,-հիշեցրել Է Պուտինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր