Առևտրի նախարարության «սև ցուցակում» են ընդգրկվել «Աէրոկոմպոզիտ», «Դայվտեխնոսերվիս» ընկերությունները, «Գամմա» գիտաարտադրական ձեռնարկությունը, «Վեկտոր» գիտահետազոտական ինստիտուտը, «Նիկլո Գրուպ» ընկերությունը, «Տեխնոլոգիա» Օբնիսկի գիտաարտադրական ձեռնարկությունը, «Օկեանոս» ստորջրյա տեխնոլոգիաների արդյունաբերական ձեռնարկությունը, «Ավիադվիգատել» կոնստրուկտորական բյուրոն, «Ինֆոտեքստ» ընկերությունների խումբը, «Սայրուս Սիստեմ» ընկերությունը, «Գերճշգրիտ գործիքների պատրաստման համակարգ» գիտահետազոտական ընկերությունը և «Վեգա» գիտահետազոտական ինստիտուտը:
Վաշինգտոնի տեսանկյունից՝ այդ ընկերությունները, ինչպես նաև դրանց հետ կապված Իրանի և Բելառուսի մասնաճյուղերը «գործում են ի հակառակ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքական շահերի»: